11 ապրիլի 2007 - 13:50 AMT
ԱՄՆ Կոնգրեսում աճում է աջակցությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին
Ապրիլի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) առաջին պլան է մղել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի աճող աջակցությունը այն կոնգրեսականների շրջանում, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար: «Մենք խորապես բավարարված ենք ուժեղ, երկկուսակցական աջակցությամբ 106-րդ բանաձեւին Կոնգրեսի այն անդամների շրջանում, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար: Կոնգրեսականները հասկանում են, որ Թուրքիան, համաձայնվելով այդ հանցագործությանը, կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում, մեկ քայլ կկատարի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման տեսակետից, եւ վերջին հաշվով իր լուման կներդնի եվրոպական ընտանիքին անդամակցելու համար»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: