23 հուլիսի 2016 - 15:45 AMT
Արցախում հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է 18 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 43 անգամ:

Հուլիսի 23-ին` ժամը 00:10-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցներից վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, 1991-ին ծնված Մհեր Զիլոյանը: