23 հուլիսի 2016 - 22:21 AMT
Փաշինյանը Ենիգոմշյանին է հանձնել Խորենացի փողոցում հանրահավաքի ղեկավարությունը

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձնել է Խորենացի փողոցում ընթացող հանրահավաքը կառավարելու իրավասությունը «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանին:

«Այսօր հարց է հնչում՝ ինչի՞ է պետք ոչ բռնի պայքարի կարգախոսը: Պատասխանում եմ՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու միակ ճանապարհը ժողովրդի կամարտահայտությունն էր: Մեր նպատակն էր ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդիկ գան կանանց և երեխաների հետ, և ես եկել եմ իմ կնոջ և որդու հետ, քանի որ իմացել եմ, որ սա քաղաքական պայքարի հարթակ է», - նշել է Փաշինյանը:

«Իմ կողմից շատ սիրված Վարուժան Ավետիսյանն այսօր ուղիղ եթերում ասում է՝ Փաշինյանն արյան վրա իր ձեռքերն է տաքացնում: Ուրեմն, ամսի 20-ին երբ ինչ-որ մարդիկ ուզում էին՝ արյուն հղվի, ուզում էին ձեռքե՞ր տաքացնել», - նշել է պատգամավորը:

«Ինձ մեղադրում են, որ զբաղվում եմ իմ անձնական PR-ով, կուսակցական PR-ով և սեփականացրել եմ գործընթացը... Թող որևէ մեկը չմտածի, որ ես կամ «Քաղաքացիական պայմաանգիրը» լիդերության կռիվ կանենք»,- ասել է Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ու իջել ամբիոնից՝ միանալով հավաքված ժողովրդին: