25 հուլիսի 2016 - 02:48 AMT
«Սասնա ծռերն» այրել են ոստիկանական մեքենա

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբը հուլիսի 24-ին այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց:

Ոստիկանությունը կոչ է արել «Սասնա ծռերին» ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ:

Իրենք` «Սասնա ծռերի» անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ հրկիզել են մեքենան` ի նշան բողոքի ՊՊԾ գնդի տարածքն առանց ինտերնետ և լույս թողնելուն: