25 հուլիսի 2016 - 12:08 AMT
Երևանի նախկին ոստիկանապետն ԱԻՆ-ում նոր պաշտոն է ստացել

Հուլիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում խորհրդակցության ժամանակ Նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին՝ նշելով, որ երկար տարիներ արտակարգ իրավիճակների համակարգում իրականացրած ծառայության արդյունքում ինքն այսօր արդեն արժանի է ստանձնելու այդ պաշտոնը:

Երիցյանը ներկայացրել է նաև փ/ծ գեներալ-մայոր, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանին, ով նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ - Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ: Նախարարը շնորհավորեց և հաջող ծառայություն մաղթեց՝ նշելով, որ նշանակումը ճիշտ է և խոստումնալից:

Նախկինում պաշտոնը զբաղեցնում էր Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։