Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայ հուլիսի 26-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը,
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:
Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: