26 հուլիսի 2016 - 16:22 AMT
Ադրբեջանում ռազմարդյունաբերական գործարանում պայթյուն է որոտացել

Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող «Արազ» ռազմարդյունաբերական գործարանում հուժկու պայթյուն է որոտացել: Ինչպես հայնտում է Haqqin.az-ը, գործարանն արկեր ու զինամթերք էր արտադրում:

Պայթնունը լսելի էր 40 կմ հեռավորության վրա: Քաղաքի բազմաթիվ շենքերի ապակիներ կոտրվել են:

17:28 Շիրվանի հիվանդանոց 20 վիրավոր է տեղափոխվել. նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում:

16:22 Կան զոհեր ու վիրավորներ, նրանց քանակի մասին տեղեկություն դեռ չկա: Գործարանի տարածքում շարունակում են արկեր պայթել: