«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատություն» ռադիոկայանին հայտարարություն է փոխանցել:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավումից ի վեր նա պատրաստակամություն է հայտնել «բոլոր հնարավորությունները ներդնել հարցի հանգուցալուծումը անարյուն գտնելու համար»:
«Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հույս ունենալով, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն և կնստեն բանակցությունների, ներկայումս չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որևէ կերպ չվտանգելու համար։ Ակնհայտ է, որ բանակցային պրոցեսի ուշացումը տանում է դեպի իրավիճակի լարման, որի պայմաններում կարող են նոր բախումներ, վիրավորներ և մարդկային կորուստներ լինել, ինչը անշուշտ, իշխանությունների մեղքն է լինելու», - ասվում է հայտարարությունում:
Սեֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին՝ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու փորձ կազմակերպելու մեղադրանքով:
Կարդացեք նաև. «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել