13 ապրիլի 2007 - 13:42 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենը հաջողության հույս ունի Ղարաբաղյան գործընթացում 2007 թվականին
Կարեւոր է ձգտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար խաղաղ կարգավորում գտնել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան «շատ ակտիվ են աշխատում», որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հաղթահարեն հակամարտությունը: «Մենք հուսով ենք, որ կկարողանանք հաջողության հասնել այս տարի»,- ընդգծել է դիվանագետը: