27 հուլիսի 2016 - 23:36 AMT
«Զվարթնոց»-ում ու «Արմենիա» հ/ը-ում ռումբերի մասին ահազանգերը հերքվել են

Ոստիկանները հաղորդագրություն են ստացել «Արմենիա» հեռուստաընկերության տարածքում ռումբի առկայության մասին։

Sputnik Արմենիայի տեղեկացմամբ, պայթուցիկը հայտնաբերելու համար տեղում աշխատում են ոստիկանները՝ վարժեցրած շներով, փրկարարները, հրշեջները։ Հեռուստաընկերության մոտ կանգնած է մի քանի շտապօգնության մեքենա։

Ավելի վաղ կեղծ ահազանգ էր ստացվել «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հայտարարել է,որ ահազանգը կեղծ է եղել, «հիմա ամեն ինչ կարգին է»: