28 հուլիսի 2016 - 09:38 AMT
Ղամիշլիում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի

Սիրիայի հյուսիս-արելքում գտնվող Ղամիշլի քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասնում է 52-ի:

Ավելի վաղ հաղորդվում էր 45 զոհերի և 170 վիրավորների մասին, Սինհուա գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը:

Ականապատված բեռնատարը հուլիսի 27-ին պայթել է Կամիշլիի շրջանում, որը վերահսկվում է քրդերի կողմից: