28 հուլիսի 2016 - 12:03 AMT
Հուլիսի 28-ի դրությամբ ՀՀ-ից մոտ 1.8 տ-ով պակաս ծիրան է արտահանվել

2016-ի հուլիսի 28-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18.268 տոննա ծիրան` 2015-ի նույն ժամանակահատվածի 20.160 տոննայի դիմաց:

Ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան և Բելառուս, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առանձին համայնքներում ծիրանի կորուստը հասել է 50-80%-ի: