13 ապրիլի 2007 - 14:24 AMT
Վիսկոսնսին նահանգում ապրիլի 24-ը նշվելու է որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր
Ապրիլի 24-ը Վիսկոնսին նահանգում նշվելու է որպես Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), այդ օրը նահանգի կոնգրեսականները, սենատորներն ու ANCA-ի անդամներն ընդունելություն են կազմակերպելու նահանգի մայրաքաղաքում` Մեդիսոն քաղաքում: Նահանգի օրենսդիրներն ընդունել են բանաձեւը, ըստ որի ապրիլի 24-ը Վիսկոնսին նահանգում ամեն տարի նշվելու է որպես 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր:

Նահանգի համագումարը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2000 թվականի մայիսի 2-ի 42-րդ բանաձեւին, իսկ 2002 թվականի մարտի 14-ին Վիսկոնսին նահանգի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանությունը` որպես պատմական փաստ: