28 հուլիսի 2016 - 13:38 AMT
Դատախազը 6 տարի 8 ամսվա ազատազրկում է պահանջել Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդի համար

ՌԴ Ուզլովսկի քաղաքական դատարանը մոտ ժամանակներում կհրապարակի 2015 թվականի նոյեմբերի 3-ին Տուլայի մերձակայքում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին:

Ինչպես հայտնում է tsn24 կայքը, դատախազը 6 տարի 8 ամսվա ազատազրկում է պահանջել Հարությունյանի համար: Հոդվածով նախատեսվող ամենածանր պատիժը 7 տարվա ազատազրկումն է:

Հարությունյանի փաստաբանն, իր հերթին, խնդրել է արդարացնել մեղադրյալին:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել էր 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ էին:

Վարորդի նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով: