28 հուլիսի 2016 - 21:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Սասնա ծռերի» աջակիցները Խորենացի չգնացին. Փակել էին Ֆրանսիայի հրապարակը

Ազատության հրապարակում ցույց անող «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 28-ի երեկոյան փոխել են երթերի մշտական երթուղին:

Խորենացի փողոց՝ գրավված ՊՊԾ գնդի մոտ շարժվելու փոխարեն, նրանք շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` կանգ առնելով ու փակելով Ֆրանսիայի հրապարակը:

22:10 Ցուցարարները վերադարձել են Ազատության հրապարակ, որտեղ, եղանակային պայմանների պատառով, որոշվել է կասեցնել հանրահավաքը: Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հորդորել է գնալ տուն՝ չհիվանդանալու համար, ու կրկին հավաքվել Ազատության հրապարակում հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-19:30-ն ընկած հատվածում:

21:44 Տվյալ պահին ցուցարարները Մաշտոց - Սայաթ-Նովա խաչմերուկում են: Ֆրանսիայի հրապարակում երթևեկությունը կասեցված է:

21:30 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քաղաքացիներնկոչ արեց ինքնակազմակերպվել բոլորմարզերումև սկսել քաղաքացիական անհնազանդության քայլեր սկսել:

«Կլինեն հավաքներ, մայրուղիների փակում, դա խաղաղ իրավունքով սահմանադրական մեր իրավունքն է»,- նշել է Մարտիրոսյանը, գրում է Tert.am-ը:

21:26 Երևանում հորդառատ անձրև է: Ցուցարարները վիճում են՝ արժե արդյոք շարժվել դեպի նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26, թե պետք է գնալ դեպի Խորենացի:

ՖՈՏՈՇԱՐՔ