29 հուլիսի 2016 - 11:48 AMT
ԱՀԿ. 67 երկրում Զիկա վիրուսի փոխանցման դեպքեր են գրանցվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է Զիկա վիրուսի փոխանցման դեպք` աշխարհի 67 երկրում:

«67 երկիր և տարածք հայտնել է 2007-ից ի վեր միջատների միջոցով Զիկա վիրուսի փոխանցման վկայության մասին: Դրանցից 64 պետությունում և տարածքում վիրուսի փոխանցման դեպքեր գրանցվել են 2015-ից»,- ասված է հայտարարությունում, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը:

ԱՀԿ տվյալներով՝ 11 երկիր հայտարարել է մարդուց մարդ Զիկա վիրուսի փոխանցման դեպքերի մասին:

Զիկան սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդկանց է փոխանցվում մոծակներից և ի հայտ է գալիս տենդի տեսքով: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: