29 հուլիսի 2016 - 14:26 AMT
Ձերբակալված Լևոն Բարսեղյանին ազատ կարձակեն

Շենգավիթի քննչական բաժինը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, հուլիսի 27-ին ձերբակալված Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

Հարցաքնվել է նաև փորձագետը։

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին»,- ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է Aysor.am-ը:

Բարսեղյանը հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում Խորենացիում անցկացվող բողոքի ցույցից ոստիկանության Շենգավիթի բաժին էր բերման ենթարկվել, նրա մոտ հայտնաբերվել էր 82 մմ երկարությամբ շեղբով դանակ: Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, նա ձերբակալվել էր։