30 հուլիսի 2016 - 00:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Խորենացի փողոցի ու Սարի թաղի միջադեպերում տասնյակ քաղաքացիներ են տուժել (Թարմացված)

Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են տասնյակ քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցներ են տեղափոխվել բեկորային վիրավորումներով, այրվածքներով:

ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԵՏԱԳԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԹԱՐՄԱՑՎԵՆ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ:

02:33 Տուժածների թիվը հասել է 60-ի, նրանց մեջ կան ոստիկաններ:

02:30 Տուժած դեռահասներից մեկը կորցրել է աչքը:

02:15 «Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցէ տեղափոխվել շուրջ 40 տուժած:

00:37 ԱՆ ժամը դրությամբ նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած:

Այդ մասին են հայտնում Առողջապահության նախարարությունից:

Բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

ՖՈՏՈՇԱՐՔ