30 հուլիսի 2016 - 01:09 AMT
Սարի թաղում բռնկված հրդեհը մարվել է տեղի ուժերով

Սարի թաղում ոստիկանական գործողության ժամանակ բռնկված հրդեհը մարվել է:

Ինչպես հայտնում էն Արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի մասին ահազանգը ստացվել է 22.48-ին: Այրվում էր Սարի թաղ 5-րդ շարք թիվ 1 տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ տան պարսպի մոտ այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ. հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Տասնյակ քաղաքացիներ հոսպիտալացվել են: