14 ապրիլի 2007 - 14:58 AMT
Ապրիլի 22-ին Մոնրեալում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 22-ին Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC) կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված միջոցառումը տեղի կունենա Մոնրեալի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ: Ինչպես հաղորդում են ANCC-ում, միջոցառմանը մոմեր կվառվեն եւ ծաղիկներ կդրվեն Ցեղասպանության զոհերի հուշարձանին: