30 հուլիսի 2016 - 16:52 AMT
ՊՊԾ գնդում պատանդված բժիշկներից մեկն ազատության մեջ է

ՊՊԾ գնդում պատանդառված բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է:

Ինչպես Aysor.am-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, բժիշկը զինված խմբի կողմից չէ ազատ արձակվել: «Երեկ (հուլիսի 29-ին) երեկոյան գնդի տարածքում կրակահերթից տուժած խմբի երկու անդամներին (Արմեն Լամբարյանին և Արթուր Մելքոնյանին – խմբ.) ՊՊԾ գնդից դուրս տանելուց հետո Սալվադոր Խեչոյանն այլևս հետ չի վերադարձել», - ասել է նա:

Ավելի վաղ «Սասնա ծռերն» ազատ էին արձակել բուժակ Դավիթ Տոնոյանին: Պատանդված են մնում բժիշկ Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը: