30 հուլիսի 2016 - 18:50 AMT
Ահարոնյան. «Սասնա ծռերի» դիպուկահարի կրակոցից ոստիկան է սպանվել

Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռերի» դիպուկահարի կողմից կրակ է բացվել:

Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը:

Տեպանոսյանը ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններում զոհված երկրորդ ոստիկանն է: Հուլիսի 17-ին՝ գնդի վրա գրոհի ժամանակ, հրաձգությունում զոհվել է գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը:

Գնդի շուրջ իրադարձությունների թարմացվող լրահոսին կարող եք հետևել այստեղ: