31 հուլիսի 2016 - 13:46 AMT
ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ ու կրակոցներ են լսվել

Հուլիսի 31-ի առավոտյան Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ ու կրակոցներ են լսվել:

Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 30-ին գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը հանձնվելու վերջնաժամկետ էր ներկայացրել, ոստիկանությունն էլ արգելել էր քաղաքացիների երթերը դեպի Խորենացի փողոց: ՊՊԾ գնդի մերձակայքում հուլիսի 30-ից պարբերաբար պայթյուններ ու կրակոցներ են լսվում:

Հուլիսի 30-ին դիպուկահարի կրակոցից սպանվել է ոստիկան Յուրա Տեփանոսյանը, «Սասնա ծռերը» հայտարարում են, որ սպանության հետ կապ չունեն:

Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը դիպուկահարի լուսանկարն է հրապարակել. «Սասնա ծռերը» հերքում են՝ ոստիկանին չեն սպանել