16 ապրիլի 2007 - 14:32 AMT
Հայոց ցեղասպանության տարելից. Հայկական կազմակերպությունները նախաձեռնել են «Լուսավորենք գիշերը» ակցիան
Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի նախօրեին ArmeniaDiaspora եւ Armenica կազմակերպությունները նախծաձեռնել են անցկացնել «Լուսավորեք գիշերը» համատեղ կամպանիա: Կազմակերպիչները կոչ են անում ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը «Լուսավորել գիշերը». տների պատուհանագոգերին մոմեր վառել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Յուրաքանչյուր մոմ կհիշեցնի մարդկային զոհերի մասին, որ եղել են 1915-1923 թվերին: «Միասին «Լուսավորելով գիշերը», մենք կոչ կանենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին եւ ձգտել համայն մարդկության համար արդարություն եւ խաղաղություն հաստատել: «Լուսավորեք գիշերը» կամպանիան առաջին անգամ կազմակերպվել է երկու տարի առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, եւ մենք ցանկանում ենք այն շարունակել այս տարի` հուսալով, որ այն ավանդույթ կդառնա»,- ասվում է կամպանիայի կազմակերպիչների հայտարարության մեջ: