1 օգոստոսի 2016 - 16:08 AMT
Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հերթական անգամ պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը:

Ինչպես հայտնում է Bild-ը, մենամարտում նա հաղթել է խորվաթուհի Նեվենկա Միլովիչին:

Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 36 մենամարտ:

Սյուզաննա (Սյուզի) Քենտիկյանը հայ բռնցքամարտիկ է, որը ներկայացնում է Գերմանիան: WBA 2007թ., IBF 2007թ., BO 2009թ. վարկածներով թեթեւագույն քաշային կարգում կանանց աշխարհի չեմպիոն է: Նրան նաեւ անվանում են «Killer Queen»: 1992 թ-ն Կենտիկյանների ընտանիքը տեղափոխվում է Գերմանիա: 2007 թ-ին նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջատար կազմակերպությունների տիտղոսները: 2008 թ-ն ստացել է Գերմանիայի քաղաքացիություն: