16 ապրիլի 2007 - 17:17 AMT
Ապրիլի 17-19-ը ժամանակավորապես կդադարեցվի ռուսական գազի առաքումը Հայաստան
Ապրիլի 17-19-ը ժամանակավորապես կդադարեցվի ռուսական գազի առաքումը Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքերով, երկրի բնակչության վրա դա չի անդրադառնա: «Ռուսական գազի առաքման դադարեցումը կապված է մայրուղային գազամուղի պլանային վերանորոգման հետ: Այդ երկու օրը Հայաստանը կօգտագործի «ՀայՌուսԳազարդի» պահեստարանի գազը,-ասել է Սարդարյանը: Մամլո քարտուղարը նշել է նաեւ, որ Իրանից եկող գազը չի օգտագործվում Հայաստանի ներքին շուկայի ապահովման համար: