16 ապրիլի 2007 - 19:07 AMT
ԵԽԽՎ. Այն, որ Թուրքիան մահմեդական երկիր է, ԵՄ-ի կողմից մերժման պատճառ չի հանդիսանում
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը ողջունում է Թուրքիայի կատարած քայլերը Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ: Այսօր Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ռենե վան դեր Լինդենը հայտարարել է, որ Եվրամիությունը կազմված է ոչ միայն քրիստոնյաներից եւ այն, որ Թուրքիան մահմեդական երկիր է, ԵՄ-ի կողմից մերժման պատճառ չի հանդիսանում: ԵԽԽՎ նախագահը գոհունակություն է հայտնել Կիպրոս իր կատարած այցի վերաբերյալ եւ նրանով, որ արդեն առավել պարզորոշ է դառնում հյուսիսային եւ հունական Կիպրոսի միջեւ խնդրի ընկալումը: Նա հաղորդել է, որ հրավիրել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Մեհմետ Ալի Թալաաթին այցելել Եվրոպայի Խորհուրդ հոկտեմբեր ամսին, հաղորդում է «Թրենդը»: