3 օգոստոսի 2016 - 09:54 AMT
Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վարորդը 4,5 տարվա ազատազարկման է դատապարտվել

ՌԴ Ուզլովսկի քաղաքային դատարանը հրապարակել է 2015 թվականի նոյեմբերի 3-ին Տուլայի մերձակայքում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի դատավճիռը:

Հարությունանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել է վարորդական իրավունքներից:

Դատախազը 6 տարի 8 ամսվա ազատազրկում էր պահանջել Հարությունյանի համար: Հոդվածով նախատեսվող ամենածանր պատիժը 7 տարվա ազատազրկումն է:

Հարությունյանի փաստաբանն, իր հերթին, խնդրել էր արդարացնել մեղադրյալին:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել էր 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ էին:

Վարորդի նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով: