17 ապրիլի 2007 - 16:12 AMT
Reuters. Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 2019 թվականից ոչ շուտ
Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 2019 թվականից ոչ շուտ: Այդ մասին են վկայում «Ռոյթեր» գործակալության անցկացրած հարցման տվյալները: Գործակալությունը հարցում է անցկացրել 31 ֆինանսական եւ ակադեմիական կառույցներում: Հարցումը անց է կացվել մինչ Անկարայում բազմահազարանոց հանրահավաքի անցկացումը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին նախագահի պաշտոնում առաջադրելու դեմ: Ըստ հարցման, հարցման ենթարկվածների 25 տոկոսը համարում է, որ Եվրամիությունը կարող է ամբողջովին դադարեցնել այդ կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Նախկին հարցման ժամանակ նման կարծիք ունեին հարցվածների 35 տոկոսը: Եվս 25 տոկոսը համարում է, որ Թուրքիան ինքը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից, հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուսը»: