4 օգոստոսի 2016 - 14:52 AMT
ԱԱԾ քննչական վարչության պետն ազատվել է պաշտոնից

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես հայտնում է Pastinfo-ն, նա անցել է թոշակի:

Մնացական Մարուխյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Միքայել Համբարձումյանը, ով մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր:

Մարուխյանի պաշտոնանկությունը երկրորդ նշանակալի պաշտոնից ազատումն է օգոստոսի 4-ի ընթացքում: Ավելի վաղ հրաժարականի դիմում է ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: