4 օգոստոսի 2016 - 16:56 AMT
2-րդ պաշտոնանկումն ԱԱԾ-ում. Աշխատանքից ազատվել է տնօրենի առաջին տեղակալը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Հրանտ Եպիսկոպոսյանը:

ՀՀ նախագահի մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնին է նշանակվել Կարապետ Դավթյանը:

Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը երկրորդ նշանակալի պաշտոնից ազատումն է օգոստոսի 4-ի ընթացքում՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանը: Բացի այդ օգոստոսի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Կարդացեք նաև՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը Սարի թաղի դեպքերից հետո պաշտոնանկ է արվել