17 ապրիլի 2007 - 18:14 AMT
Թուրքիան չի պատրաստվում ռազմական գործողություններ իրականացնել Իրաքում, պնդում է թուրք դիվանագետը
Թուրքիան մտադիր չէ Իրաքի տարածքում որեւէ ռազմական գործողություն իրականացնել քուրդ անջատողականների օջախները ճնշելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրիքայի դեսպան Հուսեին Ավնի Կարսիլողլուն: Նրա խոսքերով, վերջին ռազմական գործողությունները Թուրքիայի եւ Իրաքի սահմանի վրա կրում են պետական սահմանները ամրապնդող բնույթ:

«Յուրաքանչյուր երկիր իր պետական սահմանը պաշտպանելու իրավունք ունի: Այդ նպատակով աշխարհի տարբեր երկրներում պետական սահմանների վրա տարբեր միջոցառումներ են անցկացվում, այդ թվում ռազմական զորաշարժեր ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ: Իրաքի հետ սահմանի վրա Թուրքական զինված ուժերի գործողությունները վերջին օրերին ընդամենը զորաշարժեր են»,- նշել է նա, հայտնում է «Նովոստի-Ազեռբաջան»: