17 ապրիլի 2007 - 18:38 AMT
Սափրագլուխների հարձակմանը ենթարկված հայազգի տղամարդը մահացել է
Երեկ սափրագլուխների կողմից վիրավորված հայազգի Կարեն Աբրահամյանը մահացել է մոսկովյան հիվանդանոցում: Իրավապ մարիմնների տվյալներով, երկուշաբթի երեկոյան Աբրահամյանի վրա հարձակվել են սափրագլուխների պես հագնված մի խումբ երիտասարդներ: Հայտնվում է երկու կասկածյալների ձերբակալման մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հանցագործությունը կատարվել է երեկ` ապրիլի 16-ին Մոսկվայի հարավ-արեւմտյան վարչական տարածքի Կեդրովո փողոցի թիվ 22 տան մոտ : Ինչպես հաղորդել է աղբյուրը Մոսկվայի իրավապահ մարմիններում, տղամարդու վրա հարձակման մասին հաղորդագրությունը քաղաքի հերթապահը ստացել է Մոսկվայի ժամանակով 22.00-ին: Պատահարի վայր ժամանած միլիցիայի աշխատակիցները հայտնաբերել են դանակի հարվածներ ստացած տղամարդու: Ըստ տուժածի, նրա վրա հարձակվել են երեք երիտասարդներ, սափրագլուխ, բարձր սրունքավոր կոշիկներով:

Կարեն Աբրահամյանը համոզված էր, որ հարձակման պատճառ էր հանդիսացել իր ազգությունը: Հարձակվողները, նրա խոսքերով, ազգայնական կարգախոսներ էին բղավում: