5 օգոստոսի 2016 - 14:24 AMT
Երևանում օգոստոսի 6-9-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-9-ը` օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 10-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանում 6-9-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: