6 օգոստոսի 2016 - 11:44 AMT
Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը քրեորեն չի հետապնդվի

Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

Այս մասին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը, գրում է Ա1+-ը:

Հուլիսի 30-ին Եղիշե Պետրոսյանը ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ է, ակտիվորեն մասնակցում էր բողոքի ակցիաներին: