6 օգոստոսի 2016 - 11:36 AMT
Լարսը երեկոյան ժամերին փակ կլինի

Օգոստոսի 6-ին՝ ժամը 06:00-ից 20:00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:

Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհը բաց է լինում պարբերաբար՝ օրվա ընթացքում մի քանի ժամով: