6 օգոստոսի 2016 - 16:10 AMT
ԱՆ. Հուլիսի դեպքերից տուժածների բուժօգնությունն անվճար է

Երևանում հուլիս ամսին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով (No 2443 ­ Ա) կազմակերպվում է պետության կողմից երաշխավորված կարգով՝ անվճար հիմունքներով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

Կարդացեք նաև՝ Սարի թաղում ու Խորենացի փողոցում հուլիսի 29-ի դեպքերի առնչությամբ քրգործով 8 մեղադրյալ կա