Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի տարածաշրջանային խնդիրների լուծման վրա:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:
«Տարածաշրջանում մեզանից, քաղաքական իմաստով, շատ բան են ակնկալում: Ես հավատում եմ, որ մեր համագործակցությունը տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների լուծման հարցում իր ներդրումը կունենա», - ասել է նա:
Պուտինն, իր հերթին, հույս է հայտնել, որ Թուրքիայում հեղաշրջման տապալումից հետո երկրում կարգուկանոն կհաստատվի: «Հույս եմ հայտնում, որ ձեր ղեկավարության ներքո թուրք ազգը կհաղթահարի այդ խնդիրը», - ասել է նա:
Նա նաև նշել է, որ Էրդողանի այցը վկայում է կողմերի՝ խաթարված հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին:
ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։
Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար:
Կարդացեք նաև. «Կոմերսանտ». Պուտինը հայ-թուրքական մերձեցման համար հող է նախապատրաստում