Հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների շարունակականությունը և անընդհատությունը՝ կապահովվի անցումը խորհրդակցական մարմնի կարգավիճակից դեպի որոշումներ կայացնող մարմնի կարգավիճակի: Այս փոփոխությունն ամրագրված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օգոստոսի 10-ինհրամանագիրի ստորագրությամբ, ըստ որի փոփոխություն և լրացումներ է կատարել Ազգային անվտանգության խորհդրդին վերաբերող 2007-ի օգոստոսի 17-ի հրամանագրում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունները կատարվում են նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության արդի մարտահրավերներին համընթաց արագ, արդյունավետ և համակարգված արձագանքման համար բարձրացնել Ազգային անվտանգության խորհրդի դերը, ելնելով Ազգային անվտանգության խորհրդի գործունակությունն ամրապնդել, նրա աշխատակազմի կառավարումը բարելավել, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմերի գործառույթների կրկնումը բացառել, Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների պատշաճ կատարումը երաշխավորել՝ ելնելով ավելի արդյունավետ կառուցակարգեր ստեղծելու անհրաժեշտությունից:
Հրամանագրով ընդգծվում է 2015-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո Անվտանգության խորհրդի նոր՝ սահմանադրական մարմնի կարգավիճակին անցնելու նպատակով առաջանցիկ եղանակով անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու կարևորությունը, որոնցով մի կողմից՝ կերաշխավորվեն Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների շարունակականությունը և անընդհատությունը, մյուս կողմից՝ կապահովվի անցումը խորհրդակցական մարմնի կարգավիճակից դեպի որոշումներ կայացնող մարմնի կարգավիճակի:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Նախագահի՝ օգոստոսի 10-ին ստորագրված կարգադրությամբ, հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և 18-րդ հոդվածը, որոշվել է նաև.
Լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին՝ մինչև սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունը և կառուցվածքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ հարակից այլ իրավական ակտերի նախագծերի հետ միասին,Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լուծարման արդյունքում կրճատվող քաղաքացիական հատուկ ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համար:
Այս կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: