ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ կառավարության ղեկավարին է ներկայացվել ԱԻՆ նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքը:
Զեկուցվել է, որ նախատեսված ժամանակացույցի համապատասխան, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շինաշխատանքների մեծ մասն արդեն իսկ իրականացվել է, ներկայում ավարտին են հասցվում ներքին հարդարման աշխատանքները: Նոր մասնաշենքն ունենալու է 4000 քմ. աշխատանքային տարածք, որտեղ կտեղակայվեն գերատեսչության տարբեր ստորաբաժանումներ: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել 2016-ին:
Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է մոտ 1 միլիարդ դրամ:
Շրջայցից հետո տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Աբրահամյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումը և վստահություն հայտնել, որ ստեղծվող պայմանները ԱԻՆ աշխատանքներն առավել արդյունավետ կդարձնեն: Այդ համատեքստում, կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ: