10 օգոստոսի 2016 - 18:59 AMT
Հայ տանկիստները «Տանկային բիաթլոն-2016»-ի «Էստաֆետ» մրցույթում 2-րդ տեղն են զբաղեցրել

«Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի կիսաեզրափակիչի` «Էստաֆետի» առաջին մրցափուլի ընթացքում օգոստոսի 9-ին Չինաստանի, Ղրղզստանի, Անգոլայի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ մրցել են ՀՀ զինված ուժերի տանկային երեք անձնակազմը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկանում է, որ հայ տանկիստները ընդհանուր թիմային հաշվարկով մրցուղին անցել են 2 ժամ 13 րոպե 55 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:

Մրցափուլի առաջատարն է Չինաստնի զինված ուժերի հավաքական թիմը, որը մրցուղին անցել է 1 ժամ 45 րոպե 55 վայրկյանում:

«Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն «Էստաֆետի» երեք մրցափուլի վերջնական ընդհանուր հաշվարկով լավագույն ցուցանիշներ գրանցած չորս հավաքական թիմերը:

«Տանկային բիաթլոն-2016»-ի միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա օգոստոսի 13-ին: