11 օգոստոսի 2016 - 09:22 AMT
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 400 կրակոց

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 150 կրակոց:

Օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 120 կրակոց: