11 օգոստոսի 2016 - 10:44 AMT
Սարգսյանը Բրազիլիա է մեկնել. Կսատարի օլիմպիականներին, պաշտոնական հանդիպումներ կունենա

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:

Այցի շրջանակում Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաև ՀՀ նախագահի պաշտոնական հանդիպումներ Բրազիլիայի Հանրապետության ղեկավարության հետ:

Խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 21-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացնում է 33 մարզիկ 8 մարզաձևում:

Օգոստոսի 7-ին Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Ռիոյի Խաղերի որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ:

Օլիմպիադայի 5-րդ օրը ելույթ է ունեցել Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը՝ գրավելով 5-րս տեղը:

Կարդացեք նաև՝ Ծանրամարտիկ Կարապետյանը վնասվածք է ստացել և դուրս մնացել օլիմպիական մեդալի համար պայքարից

Բռնցքամարտիկներ Ավագյանը և Բաչկովը հաղթանակով են մեկնարկել Խաղերում