11 օգոստոսի 2016 - 15:48 AMT
Օլիմպիադայի 6-րդ օրը հայ մարզիկներից կմրցեն բռնցքամարտիկ Մարգարյանը և լողորդ Մխիթարյանը

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի 6-րդ օրը Հայաստանը կներկայացնեն 2 մարզիկ՝ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը և լողորդ Վահան Մխիթարյանը։

Վլադիմիր Մարգարյանը՝ Երևանի ժամանակով 20:15-ին կմրցի կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Գրեթե նույն ժամին՝ 20:12-ին կմեկնարկի Վահան Մխիթարյանը, ով լողալու է 5-րդ լողահերթում (50 մետր ազատ ոճ)։

Խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 21-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացնում է 33 մարզիկ 8 մարզաձևում: