19 ապրիլի 2007 - 16:17 AMT
«ՎիմպելԿոմը» ավարտել է ՀՀ կառավարությունից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10-ը տոկոսի ձեռք բերման գործարքը
«ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն ավարտել է ՀՀ կառավարությունից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10-ը տոկոսի ձեռք բերման գործարքը: Ինչպես հաղորդել է են ընկերության մամլո ծառայությունում, բաժնետոմսերի 10-տոկոսանոց փաթեթի արժեքը կազմել է շուրջ 38,6 մլն եվրո կամ 2006 թվականի նոյեմբերին «ԱրմենՏելին» 90 տոկոս բաժնետոմսերի համար վճարած վերջնական արժեքի 1/9-ը: «ՎիմպելԿոմը» նաեւ կվճարի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մաքուր չբաշխված շահույթի 10 տոկոսը` օպերատորի բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռք բերման գործարքի ավարտից հետո մինչեւ Հայաստանի կառավարությունից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10 տոկոսի ձեռք բերման գործարքի ավարտը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: