11 օգոստոսի 2016 - 18:55 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 102-րդն է ՖԻՖԱ վարկանիշում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը:

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 102-րդ տեղը՝ 348 միավորով:

Առաջատարների հնգյակում փոփոխություններ ևս չկան: Առաջինն Արգենտինան է՝ 1585 միավորով, նրան հետևում են Բելգիան (1401 միավոր) և Կոլումբիան (1331 միավոր):

Գերմանիան չորրորդ հորիզոնականում է 1319 միավորով, Ամերիկայի գավաթի հաղթող Չիլին՝ հինգերորդը 1316 միավորով: