12 օգոստոսի 2016 - 13:48 AMT
Մայքլ Ֆելփսն ավելի քան 2000 տարի առաջ գրանցված ռեկորդ է գերազանցել

Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն, ով հաղթել է Օլիմպիադայի 200 մետր համալիր լողում, գերազանցել է ավելի քան 2000 տարի առաջ սահմանված Լեոնիդաս Հռոդոսացու ռեկորդը:

Ինչպես գրում է championat.com-ը, Հռոդոսացին, ով վազորդ էր, հաղթել է 12 անգամ 4 օլիմպիադաների ընթացքում մ.թ.ա. 164-152 թթ-ներին:

Վազորդն օլիմպիադաների ամենանշանավոր տիտղոսակիրն էր. Ֆելփսը՝ տանելով անհատական մրցույթներում 13-րդ հաղթանակը, գերազանցել է նրա ցուցանիշը:

Մայքլ Ֆելփսը պատմության միակ մարզիկն է, ով 22 անգամ հաղթել է օլիմպիադաներում: Եվս մի ռեկորդ է նա հաստատել՝ 22-րդ ոսկե մեդալը վերցնելով: 31-ամյա ամերիկացին ընդամենը 26 օլիմպիական մրցանակ ունի: