12 օգոստոսի 2016 - 16:19 AMT
Արարատ Խանդոյանի կալանքի վերացման պահանջով վերաքննիչ բողոքը մերժվել է

Վարչական քրեական դատարանը մերժեց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ ազատամարտիկ Արարատ Խանդոյանի կալանքի վերացման մասին վերաքննիչ բողոքի քննությունը:

«Դատարանը կայացրեց հերթական քաղաքական որոշումը: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայաստանյան դատարանները ինքնուրույն որոշում չեն կարող կայացնել»,- ասել է Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը, գրում է Aysor.am-ը:

Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: