19 ապրիլի 2007 - 18:37 AMT
Այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանում Լատվիայի ԱԳՆ ղեկավար Արթիս Պաբրիկսը
Ապրիլի 19-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Լատվիայի ԱԳ նախարար Արթիս Պաբրիկսը: Այցի ընթացքում նախատեսվում են Լատվիայի ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ:

Երեւանում գտնվելու ընթացքում Լատվիայի ԱԳՆ պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողություն, ծառատունկ եւ այցելություն Ցեղասպանության թանգարան: Այցի ընթացքում կստորագրվի հայ-լատվիական հուշագիր երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների միջեւ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: