13 օգոստոսի 2016 - 13:26 AMT
Օհանյանը Մոսկվայում մասնակցելու է «Միջազգային բանակային խաղեր-2016»-ին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 13-ին Մոսկվայում կմասնակցի հուլիսի 30-ից օգոստոսի 12-ը անցկացված «Միջազգային բանակային խաղեր-2016» մրցումների եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հայաստանը և ևս 18 երկիր կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2016» մրցումներին:

Հայաստանից բացի մասնակցության համաձայնություն է տվել ևս 18 երկիր` Ադրբեջանը, Անգոլան, Բելառուսը, Վենեսուելան, Հունաստանը, Եգիպտոսը, Զիմբաբվեն, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պակիստանը, Սերբիան ու Տաջիկստանը: